12:26  ,  23 հոկտեմբերի, 2014

ՖԻՖԱ. Հայաստանը 75-րդն է՝ առավելագույն միավոր կորցրած հավաքական

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը 52-րդ տեղից նահանջել է 75-րդ տեղը: Բեռնար Շալանդի գլխավորած թիմը կորցրել է 124 միավոր՝ դառնալով առավելագույն միավոր կորցրած հավաքականը: Հայաստանի հետ Եվրո-2016-ի նույն ընտրական խմբում ընդգրկված Դանիայի հավաքականը 32-րդն է, Սերբիան՝ 46-ը (Թուրքիայի հետ կիսում է 46-47-րդ տեղը), Ալբանիան՝ 48-ը: 

Առաջատարը աշխարհի չեմպիոն Գերմանիան է: Առաջին տասնյակում են նաեւ Արգենտինան, Կոլումբիան, Բելգիան, Հոլանդիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Ուրուգվայը, Պորտուգալիան (Հայաստանի հետ՝ նույն ընտրական խմբում) ու Իսպանիան:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը 1:1 հաշվով խաղաց Սերբիայի հետ, իսկ ընկերական խաղում 0:3 հաշվով պարտվեց Ֆրանսիային:

Առավելագույն տեղ զիջած թիմը Ադրբեջանն է, որը նահաջել է 73 տեղ եւ 126-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում