12:18  ,  23 հոկտեմբերի, 2014

Մրցավարին ռինգում տապալած բռնցքամարտիկն ու մարզիչը ցմահ որակազրկվել են

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մրցավարին ռինգում տապալած եւ մի քանի հարված հասցրած խորվաթ Վիդո Լոնչարը ցմահ որակազրկվել է: Նույն պատիժն է ստացել նաեւ բռնցքամարտիկի մարզիչը, հաղորդում է The Guardian-ը: Մրցավարը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ բռնցքամարտիկը ձերբակալվել: Լոնչարը դժգոհ էր, որ մրցավարը հաղթանակը շնորհել է լիտվացի Ալգիրդաս Բանիուլիսին: 

Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) հայտարարել է, որ նման վարքով բռնցքամարտիկներին ոչ մի զիջում չի արվի եւ պատիժը կլինի առավելագույն խստության: ԱԻԲԱ-ի կարգապահական կոմիտեն կշարունակի գործի քննությունը եւ հնարավոր են, որ նոր պատժամիջոցներ եւ տուգանքներ բռնցքամարտիկի, Խորվաթիայի թիմի եւ ֆեդերացիայի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում