11:46  ,  23 հոկտեմբերի, 2014

Der Westen. Հենրիխ Մխիթարյանը փայլում էր Ստամբուլում

Գերմական Der Westen պարբերականը գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում՝ տալով առավելագույն գնահատական:

«Թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ «Բորուսիայի» հաղթանակում մեծ ներդրում ունի նաեւ Հենրիխ Մխիթաթյանը, որը պարզապես փայլում էր Ստամբուլում: Նա կազմակերպեց առաջին երկու գոլային գրոհները, որոնք արդյունավետ եզրափակեց Օբամեյանգը: Մխիթարյանը կատարում էր մտածված փոխանցումներ, վերահսկում էր գնդակը, պրեսինգի էր ենթարկում մրցակցին»,- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Ստամբուլում հաղթանակ տարավ 4:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում