09:48  ,  23 հոկտեմբերի, 2014

Մատս Հումելս. «Բորուսիան» գործում էր շատ արդյունավետ

Չեմպիոնների լիգայի հանդիպումներում մենք հակագրոհների համար ունենում ենք ավելի մեծ տարածություն, քան Բունդեսլիգայում, ասել է Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայյի» պաշտպան Մատս Հումելսը՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում Ստամբուլի «Գալաթասարայի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակը:

«Չեմպիոնների լիգայում ամեն ինչ այլ է, քան Բունդեսլիգայում: Այստեղ մենք ունենք հակագրոհների համար ավելի մեծ տարածություն: Մենք նախատեսել էինք ավելի ուժեղ խաղալ պաշտպանությունում եւ թույլ չտալ հիմար սխալներ: Այդ իմաստով, «Քյոլնից» կրած պարտությունը իսկական շոկ էր մեզ համար: Իսկ «Գալաթասարայի» դեմ մենք գործում էինք շատ արդյունավետ: Մենք հրաշալի գոլեր խփեցինք: Մեզ համար կարեւոր է շարունակել պայքարը Չեմպիոնների լիգայում: Այժմ անհրաժեշտ է վերադառնալ եւ Բունդեսլիգայի հինգ ահավոր խաղերից հետո ուշքի գալ»,- Մատս Հումելսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում կայացած խաղում «Գալաթասարայի» դարպասը երկու անգամ գրավեց Օբամեյանգը, մեկական անգամ աչքի ընկան Ռոյսն ու Ռամոսը: Ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Գերմանիայի առաջնության 8 տուրերում «Բորուսիան» կրել է 5 պարտություն եւ 7 միավորով 14-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում