09:35  ,  23 հոկտեմբերի, 2014

Կարլո Անչելոտի. Մեր լավագույն հանդիպումն էր այս մրցաշրջանում

Ֆուտբոլիստներին ասելու ոչինչ չունեմ, նրանք ցուցադրեցին գերազանց ֆուտբոլ, նշել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի խաղում անգլիական «Լիվերպուլին» 3:0 հաշվով հաղթելուց հետո:

«Կարծում եմ, որ սա մեր լավագույն հանդիպումն էր մրցաշրջանի մեկնարկից հետո: Մենք հրաշալի անցկացրինք առաջին խաղակեսը՝ ամբողջովին վերահսկելով գնդակը: Մենք գերազանց պաշտպանվեցինք առաջին 20 րոպեներին, երբ «Լիվերպուլը» խաղում էր շատ ակտիվ: Բայց մինչեւ ընդմիջում հանդիպման ելքն արդեն վճռված էր: Ինձ ժպտացել է հաջողությունը՝ մարզել այսպիսի ֆուտբոլիստների»,- Կարլո Անչելոտիի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալն» Անգլիայում «Լիվերպուլին» հաղթել է 3:0 հաշվով: Առաջին խաղակեսում հաշիվը բացել է Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլի հեղինակ է դարձել Քարիմ Բենզեման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում