01:22  ,  23 հոկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալություն ամենալավ երկրպագուներին (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել Ստամբուլ ժամանած գերմանացի երկրպագուներին:

«Ամենալավ երկրպագուները: Շնորհակալություն Ձեզ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ Ստամբուլում «Բորուսիան» խփեց 4 անպատասխան գոլ, իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղաց 90 րոպե՝ անցկացնելով լավ հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով