01:05  ,  23 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուին մեկ քայլ է բաժանում Ռաուլի ռեկորդից

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, հոկտեմբերի 22-ին գրավելով անգլիական «Լիվերպուլի» դարպասը, Չեմպիոնների լիգայում գոլերի քանակը հասցրեց 70-ի:

Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում Պորտուգալիայի հավաքականի ավագն ընդամնեը մեկ գոլ է զիջում առաջատար Ռաուլին: Իսպանիայի հավաքականի եւ «Ռեալի» լեգենդար հարձակվողը Չեմպիոնների լիգայում խփել է 71 գոլ:

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայում աչքի է ընկել 69 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով