00:36  ,  23 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլում, «Յուվենտուսը» պարտվեց Հունաստանում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալն» Անգլիայում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լիվերպուլի» դարպասը: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Հաշիվը բացեց Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:

Խմբի մյուս խաղում բուլղարական «Լուդոգորեցը» տանն ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց 18-րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով խաղացող շվեյցարական «Բազելի» նկատմամբ՝ 1:0:

A խմբում Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում 5:0 հաշվով հաղթեց շվեդական «Մալմյոյին», իսկ Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց հունական «Օլիմպիակոսին», որը Չեմպիոնների լիգայում չի հայտավորել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանին:

Չեմպիոնների լիգախմբային փուլերրորդ տուր 

B խումբ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:3

Կրիշտիանու Ռոնալդու, 23, Քարիմ Բենզեմա, 30, 41

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 1:0

Յորդան Մինեւ, 90+2

Հեռացում՝ Սերեյ Դի, 18 («Բազել»)

A խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 5:0  

Կոկե, 48, Մարիո Մանջուկիչ, 61, Անտուան Գրիզման, 63, Դիեգո Գոդին, 87, Ալեսիո Չերչի, 90+3

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:0

Պայտիմ Կասամի, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում