00:10  ,  23 հոկտեմբերի, 2014

Յուրա Մովսիսյանը հավանաբար բաց կթողնի նաեւ մոսկովյան դերբին

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Լոկոմոտիվի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղին, գրում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը ապաքինվել է ծնկի վնասվածքից, սակայն դեռ մարզվում է սահմանափակումներով:

Ռուսաստանի հավաքականի ավագ Ռոման Շիրոկովը կկարողանա մասնակցել մոսկովյան դերբիին: Դա կլինի 33-ամյա կիսապաշտպանի նորամուտի խաղը «Սպարտակի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով