23:43  ,  22 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Կասիլյասը կրկնեց Չավիի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, մասնակցելով անգլիական «Լիվերպուլի» դեմ խաղին, կրկնեց Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպում անցկացրած Չավի Հերնանդեսի ցուցանիշը:

Այժմ կատալոնական «Բարսելոնայի» ավագն ու Իսպանիայի հավաքականի դարպասապահը Չեմպիոնների լիգայում մասնակցել են 143-ական խաղի: «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 142 հանդիպում, իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը՝ 141:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում