22:25  ,  22 հոկտեմբերի, 2014

Հայ բռնցքամարտիկները մեդալներ են ապահովել Զագրեբում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկներից 1/4 եզրափակիչի արգելքը հաղթահարեցին 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը եւ 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը, ովքեր դուրս եկան կիսաեզրափակիչ եւ ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ:

Կիսաեզրափակիչի ճանապարհին Դանիելյանը հաղթեց հունգարացի Դավիթ Կովաչին, իսկ Հակոբյանը պարտության մատնեց բելառուս Ռոման Կարաչանին:

Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելուն մոտ էր նաեւ 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, ում ընդամենը մի քանի միավոր չբավականացրեց Ռուսաստանը ներկայացնող Իվան Կոզլովսկու հետ պայքարում: Գերծանր քաշային Գնել Մուրադյանը վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել 1/4 եզրափակիչի մենամարտին, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում