20:50  ,  22 հոկտեմբերի, 2014

«Բորուսիայի» դեմ խաղից առաջ «Գալաթասարայի» դարպասապահը դիմել է թուրք ֆանատներին

Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղից առաջ Ստամբուլի «Գալաթասարայի» եւ Ուրուգվայի հավաքականի դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան թուրք ֆանատներին խնդրել է ծխագլաններ չվառել տրիբունաներում:

«Բոլոր երկրպագուներին հրավիրում ենք աջակցել թիմին: Միակ խնդրանքը տրիբունաներում ծխագլաններ չօգտագործելն է»,- թվիթերյան էջում գրել է Մուսլերան:

Հոկտեմբերի 22-ին Թուրքիայում անցկացվելիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում