20:33  ,  22 հոկտեմբերի, 2014

Կեւին Գրոսկրոյց. Պետք է հաղթահարենք այս անիծյալ ճգնաժամը

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Կեւին Գրոսկրոյցն անդրադարձել է թուրքական «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղն:

«Հաղթանակի դեպքում արդեն կարող ենք խոսել 1/8 եզրափակիչ դուրս գալու մասին: Վերջին տարիներին մեր թիմը միայն ուրախացրել է երկրպագուներին, սակայն այժմ մեզ համար բարդ իրավիճակ է: Պետք է հաղթահարենք այս անիծյալ ճգնաժամը»,- Գրոսկրոյցի խոսքը մեջբերում է Sportschau-ն:

Հոկտեմբերի 22-ին Ստամբուլում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում