19:40  ,  22 հոկտեմբերի, 2014

Արտակ Դաշյանի գոլն օգնել «Վարդարին»

Ֆուտբոլի Մակեդոնիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Վարդարը» տանը 3:0 հաշվով հաղթել է «Շկենդիային» եւ դուրս է եկել հաջորդ փուլ: Առաջին խաղում «Շկենդիան» հաղթել էր 2:1 հաշվով:

Պատասխան մրցավեճում «Վարդարի» առավելությունը 34-րդ րոպեին կրկնապատկել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Դաշտի տերերը 3 գոլերն էլ խփել են առաջին խաղակեսում:

Հիշեցնենք, որ «Վարդարում» են հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը եւ Արթուր Միրանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով