19:26  ,  22 հոկտեմբերի, 2014

Ամփոփիչ մրցաշար. Անա Իվանովիչը վստահ հաղթանակը

Սինգապուրում շարունակվող թենիսի կանանց WTA-ի տարվա ամփոփիչ մրցաշարի «Կարմիր» խմբի երկրորդ տուրում սերբ Անա Իվանովիչը վստահ հաղթանակ տարավ կանադուհի Էժենի Բուշարի նկատմամբ: 1 ժամ 23 րոպե տեւած մրցախաղում Իվանովիչը հաղթեց 6:3, 6:1 հաշվով:

Խմբային փուլի վերջին տուրում Անան կխաղա ռումինուհի Սիմոնա Հալեպի հետ, իսկ Բուշարը կհանդիպի աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին:

Ամփոփիչ մրցաշար, խմբային փուլ

Անա Իվանովիչի (Սերբիա) – Էժենի Բուշար (Կանադա)` 6:1, 6:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում