19:10  ,  22 հոկտեմբերի, 2014

Մարկոս Պիզելիի հերթական գոլը

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Ակտոբեն» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով հաղթել է «Օրդաբասիին»:

«Ակտոբեի» երրորդ գոլը 73-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Դաշտի տերերի մեկնարկային կազմում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով