18:48  ,  22 հոկտեմբերի, 2014

Էդեն Ազար. Չէի կարող մերժել Դրոգբային

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, որ սլովենական «Մարիբորի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան խնդրել է 11 մետրանոցն իրացնելու իրավունքն իրեն թողնել:

«Դիդյեն խնդրեց, որ թույլ տամ նա հարվածի: Դա նորմալ է, որ նա ցանկացավ դարձյալ գոլ խփել իր սիրելի ակումբի կազմում: Ես չէի կարող մերժել: Ժոզե Մոուրինյոն ինձ հետ չի խոսել այդ հարցով, սակայն կարծում եմ, որ իմ փոխարեն յուրաքանչյուրն էլ այդպես կվարվեր»,- Ազարի խոսքը փոխանցում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ «Չելսին» «Մարիբորին» հաղթեց 6:0 հաշվով, իսկ Ազարն ու փոխարինման դուրս եկած Դրոգբան խփեցին մեկական գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում