18:11  ,  22 հոկտեմբերի, 2014

«Գանձասար» - «Միկա». Գեւորգ Կասպարովի հետ մղած 11 մետրանոցն ու սեյվերը

Հայաստանի հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը Երեւանի «Միկայի» կազմում 11 մետրանոց է հետ մղել Կապանի «Գանձասարի» դեմ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում: 0:3 հաշվի ժամանակ երկրորդ խաղակեսում 11 մետրանոցից վրիպել է «Գանձասարի» խաղացող Արա Խաչատրյանը: 11 մետրանոցը հետ մղելուց հետո Կասպարովը կատարել է եւս 2 սեյվ:

Հիշեցնենք, որ «Միկան» Կապանում խփեց 3 անպատասխան գոլ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա  «Ուլիս» - «Բանանց» զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով