23:11  ,  22 հոկտեմբերի, 2014

Վայդենֆելերը «Բորուսիայի» հետ կքննարկի ապագայի հարցը

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերը մտադիր է ակումբի ղեկավարների հետ քննարկել իր ապագայի հարցը: 34-ամյա դարպասապահը 2002-ից խաղում է դորտմունդյան ակումբում, իսկ նրա պայմանագիրն ավարտվելու է 2016-ին:

«Մտադիր եմ ակումբի ղեկավարների հետ քննարկել պայմանագիրը երկարաձգելու հարցը: Ցանկանում եմ խաղալ եւս մի քանի տարի: «Բորուսիայում» եմ 12 տարի, իսկ ակումբը մեծ տեղ է զբաղեցնում իմ սրտում: Չեմ պատկերացնում, որ կարող եմ խաղալ այլ ակումբում»,- Վայդենֆելերի խոսքը փոխանցում է Kicker-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում