16:11  ,  22 հոկտեմբերի, 2014

Մեսին մասնակցում է «Բարսելոնայի» գոլային գրոհների գրեթե կեսին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի Ամստերդամի «Այաքսի» հետ խաղում կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել է գոլի եւ արդյունավետ փոխանցման հեղինակ:

27-ամյա ֆուտբոլիտը գոլ+փոխանցում հաշվարկում կատալոնական ակումբում անցկացրած 436 խաղերում վաստակել է 500 միավոր, տեղեկացնում է Infostrada-ն: Մեսիի մասնակցությամբ 436 խաղում «Բարսելոնան» մրցակիցների դարպասը գրավել է 1068 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում