15:37  ,  22 հոկտեմբերի, 2014

Անգլիայի հավաքականի խաղից առաջ Սթերլինգին նկատել են գիշերային ակումբում (ֆոտո)

Եվրո-2016-ի ընտրական փուլի Էստոնիայի հավաքականի հետ խաղից առաջ «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգին նկատել են Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում, տեղեկացնում է Daily Mail-ը:

Սթերլինգին ընկերակցել են Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներ Դենի Ուելբեքը եւ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը: Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» կիսապաշտպանը չէր հայտնվել Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում: Խաղից հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել էր, որ Սթերլինգը բողոքել էր հոգնածությունից:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում