14:38  ,  22 հոկտեմբերի, 2014

Ժոզե Մոուրինյոն զարմացած է Ազարի որոշումից

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում սլովենական «Մարիբորին» հաղթելուց հետո Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է զարմանքը, որ բելգիացի Էդեն Ազարը թույլ է տվել 11 մետրանոցն իրացնել Դիդյե Դրոգբային:

«Լուրջ էինք տրամադրվել հանդիպմանը եւ արագ գրոհներ էինք ձեռնարկում նաեւ 3:0 հաշվի ժամանակ: Զարմացած եմ, որ Ազարը 11 մետրանոցն իրացնելու իրավունքը զիջեց Դիդյե Դրոգբային: 11 մետրանոցն իրացնողներին նշանակում եմ ես: Ուրախ եմ, որ Դրոգբան չվրիպեց: Չէի սպասում, որ նա կկարողանա նման մակարդակով խաղալ 75 րոպե:  Դրոգբան կարող է մեզ համար լինել ավելի օգտակար»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Չելսին» հաղթել է 6:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում