14:51  ,  22 հոկտեմբերի, 2014

«Բավարիան» հյուրընկալվել է Հռոմի պապին եւ խոստացել տրամադրել 1 միլիոն եվրո

Մյունխենի «Բավարիայի» պատվիրակությունը Վատիկանում հյուրընկալվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, հայտնում է Gazzetta dello sport-ը:

Գերմանական ակումբը նախապես ծրագրել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Ռոմայի» հետ խաղից հետո այցելել Հռոմի պապին: «Բավարիան» Ֆրանցիսկոսին նվիրել է ֆուտբոլիստների ինքնագրերով ակումբային մարզաշապիկը եւ խոստացել մեկ միլիոն եվրո տրամադրել բարեգործության համար:

«Հաջորդ տարի «Բավարիան» կանցկացնի ընկերական հանդիպում: Այդ խաղից ստացված գումարները եւ մեկ միլիոն եվրո կտրամադրենք Հռոմի պապին բարեգործությունների համար: Ֆրանցիսկոսն ինքը կորոշի, թե ինչպես օգտագործել գումարը»,- հայտարարել է «Բավարիայի» խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում