15:21  ,  22 հոկտեմբերի, 2014

Օսպինան չի խաղա երեք ամիս

Լոնդոնի «Արսենալի» կոլումբացի դարպասապահ Դավիդ Օսպինայի ազդրի վնասվածքը կրկնվել է եւ ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ 3 ամիս, տեղեկացնում է Goal.com-ը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Գալաթասարայի» հետ խաղում անգլիական թիմի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հեռացվել էր խաղադաշտից, եւ Կոլումբիայի հավաքականի դարպասապահն առանց նախավարժանքի դուրս էր եկել փոխարինման, որի պատճառով էլ ստացել էր վնասվածք:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Անդերլեխտի» հետ խաղում «Արսենալի» դարպասը կպաշտպանի Էմիլիո Մարտինեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում