13:49  ,  22 հոկտեմբերի, 2014

Կլոպը՝ «Գալաթասարայի» հետ խաղի մասին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայի»  հետ խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակնկալիքների մասին:

«Այժմ «Բորուսիան» թողնում է երկակի տպավորություն: Հաջող ենք խաղում Չեմպիոնների լիգայում, վատ ենք ելույթ ունենում Բունդեսլիգայում: Եթե հաղթենք «Գալաթասարային», ապա հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը կլինի գրեթե լուծված: Պաշտպանությունում անհրաժեշտ է լինել զգոն: Խաղից առաջ ունենք կորուստներ: Մրցակցի կազմում առանձնացնում եմ Ուեսլի Սնեյդերին, ով տիրապետում է ուժեղ հարվածների: Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի խմբային փուլում «Գալաթասարայը» դուրս եկավ բարդ խմբից, սակայն ցանկանում ենք հաղթել այս խաղում եւ հեշտացնել փլեյ-օֆֆ դուրս գալու հարցը»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Բորուսիայի» կայքը:

«Գալաթասարայ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում