13:22  ,  22 հոկտեմբերի, 2014

Թուրք ֆանատները Ստամբուլում հարձակվել են «Բորուսիայի» երկրպագուների վրա

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայ» - «Բորուսիա» հանդիպումից առաջ թուրքական ակումբի երկրպագուները Ստամբուլի տարբեր հատվածներում հարձակվել են «Բորուսիայի» երկրպագուների վրա, գրում է Marca-ն:

«Գալաթասարայի» երկրպագուների մոտ եղել են նաեւ դանակներ եւ առայժմ հայտնի չէ վիրավոր երկրպագուների թիվը: Գերմանիայից Ստամբուլ էին ժամանել մոտ երեք հազար երկրպագուներ:

«Գալաթասարայ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում