13:14  ,  22 հոկտեմբերի, 2014

Լիոնել Մեսի. «Ռեալի» նկատմամբ հաղթանակը կարեւոր է, քան ռեկորդը գերազանցելը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ թիմային հաջողությունը կարեւորել է անձնականից: Արգենտինացին Պրիմերայում դարձել է 250 գոլի հեղինակ եւ մեկ գոլ է զիջում պատմության մեջ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու Տելմո Սարին:

«Կանենք ամեն հնարավորը հաղթելու համար: Այդ հանդիպումը չի որոշի ոչինչ, քանի որ մրցաշրջանի մեծ մասն առջեւում է: «Ռեալի» նկատմամբ հաղթանակն ավելի կարեւոր է, քան Սարի ռեկորդը գերազանցելը»,- Մեսիի խոսքը փոխանցում է Inside Spanish football-ը:

«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում