16:32  ,  22 հոկտեմբերի, 2014

Ռաֆայել Նադալ. Ֆեդերերին չեմ համարում ընկերս

Իսպանացի թենսիսիտ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ դիմակայությունը:

«Բազմիցս հաղթել եմ Ֆեդերերին, սակայն չի նշանակում, որ շատ հաջողությունների եմ հասել, քան նա: Ռոջերը 17 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, իսկ ես՝ 14 անգամ: Նշանակում է, այժմ նա ավելի լավն է: Մեր հարաբերությունները ջերմ են, սակայն նրան չեմ համարում ընկերս: Իմ ընկերներն ապրում են Մալյորկայում»,- Նադալի խոսքը փոխանցում է tennisworldusa.org-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում