12:14  ,  22 հոկտեմբերի, 2014

«Գալաթասարայի» հետ խաղից առաջ Ռոյսը չի ցանկացել խոսել «Բավարիայի» մասին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հրաժարվել է մեկնաբանել «Բավարիա» տեղափոխվելու լուրը եւ մտածում է միայն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայի» հետ հանդիպման մասին:

«Այլեւս չեմ ցանկանում խոսել «Բավարիա» տեղափոխության մասին: Առաջիկայում ունենք կարեւոր հանդիպում «Գալաթասարայի» հետ: Այժմ հենց դա է առաջնայինը»,- Ռոյսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

«Գալաթասարայ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22_ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում