11:45  ,  22 հոկտեմբերի, 2014

Նովակ Ջոկովիչը հայր է դարձել

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հոկտեմբերի 21-ին հայր է դարձել, տեղեկացնում է Daily Mail-ը: Նրա կինը՝ Ելենան, որդի է ունեցել: Ելենան եւ երեխան չունեն առողջական խնդիրներ: Աշխարհի առաջին ռակետի պսակադրությունը կայացել էր 2014-ի հուլիսին Չեռնոգորիայում:

Ջոկովիչը կարիերայի ընթացքում հաղթել է 46 մրցաշարերում, որոնցից 7-ը՝ «Մեծ սաղավարտում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում