11:21  ,  22 հոկտեմբերի, 2014

Ռոման Բերեզովսկի. Եթե ունենայի հնարավորություն, խորհուրդներ կհարցնեի Յաշինից

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտնել է ափսոսանքը, որ չի հասցրել հանդիպել Լեւ Յաշինի հետ: Լեգենդար դարպասապահն այսօր կդառնար 85 տարեկան:

«Ցավոք, հնարավորություն չեմ ունեցել հանդիպել Լեւ Իվանովիչի հետ: Նա ֆուտբոլի լեգենդ է եւ հպարտ եմ, որ հագնում եմ նույն խորհրդանիշով մարզաշապիկը: Դիտել եմ նրա մասնակցությամբ հանդիպումները եւ տպավորվել եմ նրա խաղից: Եթե ունենայի հնարավորություն, ապա խորհուրդներ կհարցնեի նրանից», - Բերեզովսկու խոսքը փոխանցում է sport express-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս