10:57  ,  22 հոկտեմբերի, 2014

Խոսեպ Գվարդիոլա. Պետք չէ գերագնահատել «Բավարիային»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Ռոմայի» հետ խաղից հետո նշել է, որ չեն թերագնահատում մրցակցին եւ Մյունխենում ակնկալում է բարդ հանդիպում:

«Կարծում եմ՝ մի փոքր գերագնահատում եք «Բավարիայի» արդյունքը: Ռոբենի արագ գոլը փոխեց հանդիպման ընթացքը: Ավելի շատ էինք վերահսկում գնդակը, որպեսզի հունից հանեինք մրցակցին: Վստահ եմ, որ Մյունխենում կայանալիք պատասխան խաղում հաշիվը էականորեն կտարբերվի եւ ակնկալում եմ բարդ հանդիպում: 20 րոպեների ընթացքում «Ռոման» ունեցավ 3-4 վտանգավոր պահ եւ պետք է վերլուծենք այդ դրվագները»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» Հռոմում 7:1 հաշվվո հաղթեց «Ռոմային»:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում