10:11  ,  22 հոկտեմբերի, 2014

«Գալաթասարայ» - «Բորուսիա», «Լիվերպուլ»- «Ռեալ». Բուքմեյքերների կարծիքը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի B խմբում անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալելու է Մադրիդի «Ռեալին»: Բուքմեյքերական ընկերությունները Բրենդան Ռոջերսի թիմի հաղթանակը գնահատել են 4.5 գործակցով, հյուրերինը՝ 1.78, իսկ ոչ ոքին 4 գործակից է:

D խմբում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում կխաղա թուրքական «Գալաթասարայի» հետ: Տանտերերի հաղթանակի համար սահմանվել է 4.45 գործակիցը, «Բորուսիայինը»՝ 1.75, իսկ ոչ ոքին 3.8 գործակից է:

Երկու հանդիպումներն էլ կայանալու են հոկտեմբերի 22-ին եւ սկսվելու են Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում