Դորտմունդի «Բորուսիայի» 22-ամյա պաշտպան Էրիկ Դուրմը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայի» հետ հանդիպմանը, տեղեկացնում է Bild-ը: Ֆուտբոլիստը ստացել է ձախ ազդրի վնասվածք: Ենթադրվում է, որ Գերմանիայի հավաքականի պաշտպանի փոխարեն ձախ եզրում կխաղա Կեւին Գրոսկրոյցը:
«Գալաթասարայ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում