01:20  ,  22 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգայի պատմության երկրորդ ամենաարդյունավետ խաղային օրը (ֆոտո)

Հոկտեմբերի 21-ը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ ամենաարդյունավետ խաղային օրն էր: E, F, G եւ H խմբերի երրորդ տուրի 8 խաղերում արձանագրվեց դարպասի 40 գրավում:

Ավելի արդյունավետ խաղային օր Չեմպիոնների լիգայում եղել էր միայն 1997-ի հոկտեմբերի 1-ին, երբ գրանցվել էր 44 գոլ: Այնուամենայնիվ, այդ տարի մեկ խաղային օրում անցկացվել էր 12 հանդիպում, իսկ 2014-ի հոկտեմբերի 21-ին՝ 8, տեղեկացնում է 101greatgoals.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով