00:58  ,  22 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Լուիս Ադրիանոն կրկնեց Մեսիի պատմական ռեկորդը

Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում 5 գնդակ ուղարկելով բելառուսական ԲԱՏԷ-ի դարպասը, դարձավ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում պենտա-տրիկի հեղինակ դարձած երկրորդ ֆուտբոլիստը: 

Նախկինում Չեմպիոնների լիգայի մեկ խաղում 5 գոլի հեղինակ դարձել էր միայն կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսին: Արգենտինայի հավաքականի ավագը 2012-ի մարտի 5-ին 5 գնդակ էր ուղարկել Լեւերկուզենի «Բայերի» դարպասը՝ սահմանելով ռեկորդ, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Բորիսովում կայացած խաղում Ադրիանոն 2 գոլ խփեց 11 մետրանոցից: Բացի այդ, 27-ամյա բրազիլացին 116 գոլով դարձավ «Շախտյորի» պատմության լավագույն ռմբարկուն: Նա 2007-ից է խաղում Դոնեցկի թիմում եւ 2 գնդակով գերազանցեց Անդրեյ Վորոբեյի ռեկորդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով