00:38  ,  22 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Չելսին» խփեց 6 գոլ, «Շախտյորը»՝ 7. Ադրիանոյի պենտա-տրիկը

Get Adobe Flash player

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» 6 անպատասխան գնդակ ուղարկեց սլովենական «Մարիբորի» դարպասը, իսկ G խմբի մյուս խաղում «Շալկեն» Գելզենկիրխենում վերջին վայրկյաններին կամային հաղթանակ տարավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ՝ 4(cat): Պորտուգալացիները 33-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով:

H խմբում բելառուսական ԲԱՏԷ-ն Բորիսովում 7 անպատասխան գոլ բաց թողեց Դոնեցկի «Շախտյորից», որի կազմում 5 գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն: Ընդ որում՝ Ուկրաինայի չեմպիոնը 6 գոլերը խփեց առաջին խաղակեսում: Խմբի մյուս խաղում պորտուգալական «Պորտուն» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Բիլբաոյի «Աթլետիկին»:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

G խումբ 

«Չելսի» (Անգլիա) - «Մարիբոր» (Սլովենիա)՝ 6:0

Լոիկ Ռեմի, 13, Դիդյե Դրոգբա, 23 (11մ.), Ջոն Թերի, 31, Միտյա Վիլեր, 54 (ինքնագոլ), Սեսկ Ֆաբրեգաս, 77 (11մ.), Էդեն Ազար, 90

Չիրացված 11 մետրանոց՝ Ագիմ Իբրահիմի, 34 («Մարիբոր»)

«Շալկե» (Գերմանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 4:3

Շինեդու Օբասի, 34, Կլաս-Յան Հունտելար, 51, Բենեդիկտ Հյովեդես, 50, Էրիկ Չուպո-Մոտինգ, 90+3 (11մ.) – Լուիշ Նանի, 16, Ադրիեն Սիլվա, 64 (11մ.), 78

Հեռացում՝ Մաուրիսիո, 33 («Սպորտինգ»)

H խումբ

ԲԱՏԷ (Բելառուս) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 0:7

Ալեքս Տեյշեյրա, 11, Լուիս Ադրիանո, 28 (11մ.), 36, 40, 44, 80 (11մ.), Դուգլաս Կոստա, 35

«Պորտու» (Պորտուգալիա) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 2:1

Հեկտոր Հերերա, 45, Ռիկարդո Կուարեժմա, 75 – Գիլերմո Ֆերնանդես, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում