23:40  ,  21 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Չելսիի» հարձակվողը վնասվածք ստացավ գոլը տոնելիս եւ փոխարինվեց (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմին չկարողացավ շարունակել սլովենական «Մարիբորի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումը:

Լոնդոնում ընթացող խաղում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը 13-րդ րոպեին բացեց հաշիվը, սակայն գոլը տոնելիս ստացավ վնասվածք: 16-րդ րոպեին նրան փոխարինեց կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան, ով նույնպես դարձավ գոլի հեղինակ: Առաջին խաղակեսից հետո «Չելսին» հաղթում է 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում