22:44  ,  21 հոկտեմբերի, 2014

Ռոնալդինյոն ու գեղեցկուհիները՝ նոր տեսահոլովակի նկարահանումներին (ֆոտո)

Մեքսիկական «Կերետարոյի» նորեկ Ռոնալդինյոն մասնակցել է Trio Ternura խմբի տեսահոլվակի նկարահանումներին: Տեսահոլովակը կներկայացվի առաջիկա օրերին:

Նկարահանումներին ներկա են եղել մի քանի գեղեցկուհիներ, ովքեր լուսանկարվել են Ռոնալդինյոյի հետ, փոխանցում է 101greatgoals.com-ը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը վերջերս «Աթլետիկո Մինեյրոյից» ազատ գործակալի կարգավիճակով էր տեղափոխվել «Կերետարո», որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում