22:33  ,  21 հոկտեմբերի, 2014

Ջերարդը զղջում է «Ռեալին» մերժելու համար

Անգլիական «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը պատմել է Մադրիդի «Ռեալից» ստացած առաջարկների մասին:

«Մի քանի առաջարկ եմ ստացել «Ռեալից»: Հնարավոր է, որ զղջում է այդ առաջարկներից մեկը չընդունելու համար: Այնուամեայնիվ, ես ավելի շատ կզղջայի, եթե լքեյի այն թիմը, որն անչափ սիրում եմ»,- անգլիացի կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 34-ամյա անգլիացին ամբողջ կարիերան անցկացրել է «Լիվերպուլում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում