23:15  ,  21 հոկտեմբերի, 2014

Հայ բռնցքամարտիկների ելույթները՝ Խորվաթիայում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից երեքը լքել են պայքարը:

Մեկնարկային մենամարտերում հաղթանակներ են տարել 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը եւ 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը:

52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 60 կգ քաշային Ժորա Համազարյանը եւ 75 կգ քաշային Արմեն Մինասյանը չեն կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում