21:20  ,  21 հոկտեմբերի, 2014

Լրագրողների ֆուտբոլային հավաքականը ոչ ոքի խաղաց ՊՆ-ի թիմի հետ (ֆոտոշարք)

Լրագրողների Հայաստանի հավաքականը շարունակում է անցկացնել ֆուտբոլային խաղեր: Այս անգամ մրցակիցը Պաշտպանության նախարարության թիմն էր: Խաղը կայացավ ՊՆ վարչական համալիրի խաղադաշտում եւ ավարտվեց 8:8 հաշվով: Լրագրողները երկար ժամանակ առջեւում էին հաշվի մեջ, սակայն դաշտի տերերը վերջին վայրկյաններին փրկեցին խաղը:

Լրագրողների թիմից 3-ական գոլ խփեցին NEWS.am Sport-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանը եւ ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, իսկ Արմեն Կարախանյանն ու Դավիթ Ալավերդյանն աչքի ընկան մեկական անգամ:

Ավելի վաղ լրագրողների հավաքականը խաղացել էր մարզիչների ու Ազգային ժողովի թիմերի հետ: Առաջիկայում ԶԼՄ ներկայացուցիչների թիմը կանցկացնի այլ խաղեր:

Լրագրողների թիմում ընդգրկված են NEWS.am Sport, Mediamax.am, Sport.am կայքերի, «Հայաստանի Հանրապետություն» թերթի, Առաջին ալիքի, «Արմենիա» եւ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունների, Հանրային ռադիոյի ու այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Թիմի մարզիչն է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով