20:39  ,  21 հոկտեմբերի, 2014

«Գալաթասարայի» պաշտպանն առանձնացրել է Մխիթարյանին, Ռոյսին եւ Օբամեյանգին

Թուրքական «Գալաթասարայի» պաշտպան Կորայ Գյունտերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից առաջ մրցակցի կազմում առանձնացրել է Մխիթարյանին, Ռոյսին եւ Օբամեյանգին: 20-ամյա ֆուտբոլիստը թուրքական ակումբ է տեղափոխվել Յուրգեն Կլոպի թիմից:

«Շատ բան եմ սովորել «Բորուսիայում» խաղալու ընթացքում, որի համար պարտական եմ Յուրգեն Կլոպին: Դորտմունդը միշտ կլինի իմ երկրորդ տունը, սակայն կյանքը շարունակվում է: Հաջողության հասնելու համար պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը եւ հույս ունենանք, որ մրցակիցը թույլ կտա սխալներ: «Բորուսիան» խաղում է արագ ֆուտբոլ եւ գերազանց է օգագործում հակագրոհները: Մխիթարյանի, Ռոյսի եւ Օբամեյանգի շնորհիվ «Բորուսիան» կարող է ձեռնարկել արագ գրոհներ: Այժմ շատ են քննադատում Չիրո Իմոբիլեին, սակայն եկեք հիշենք Ռոբերտ Լեւանդովսկու կարիերայի սկիզբը «Բորուսիայում»: Արդյունքում, նա դարձավ բարձրակարգ հարձակվող»,- Գյունտերի խոսքը փոխանցում է spox.com-ը:

«Գալաթասարայ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում