18:07  ,  21 հոկտեմբերի, 2014

Բուֆոնը եւ «Յուվենտուսը» հասել են համաձայնության

Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության է եկել դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ, տեղեկացնում է Sport Mediaset-ը: Կողմերը պաշտոնապես պայմանագիր կկնքեն առաջիկայում, եւ 36-ամյա դարպասապահը կմնա ակումբում մինչեւ 2017-ի ամառը:

Գործող պայմանագիրն ավարտվելու է 2015-ին: Ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնը 9 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» կազմում եւ 5 խաղում դարպասը պահել անառիկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս