16:58  ,  21 հոկտեմբերի, 2014

Միխայել Ցորկ. Ունենք բոլոր նախադրյալները «Գալաթասարային» հաղթելու համար

 Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը հավատում է, որ ակումբը կհաղթի թուրքական «Գալաթասարային» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում:

«Ունենք բոլոր նախադրյալները  «Գալաթասարային» հաղթելու համար: Հաղթանակի դեպքում դրական լիցքերը կօգտագործենք Բունդեսլիգայում հաջող խաղալու համար: Բոլոր ֆուտբոլիստները պետք է լինեն առավել կենտրոնացած: Պաշտպանությունում անհրաժեշտ է խուսափել կոպիտ սխալներից»,- Ցորկի խոսքը փոխանցում է Bild-ը:

«Գալաթասարայ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում