17:12  ,  21 հոկտեմբերի, 2014

Լեւոն Հայրապետյանը՝ գոլի հեղինակ

Չեխիայի երիտասարդական առաջնության 15-րդ տուրում «Պրիբրամը» 4:1 հաշվով հաղթել է «Չեսկե Բուդեւիցեին»: Հանդիպման 12-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը կրկնապատկել է Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը Բեռնար Շալանդի թիմում մասնակցել է Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիայի հավաքականի հետ խաղին եւ Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս