16:40  ,  21 հոկտեմբերի, 2014

ՊՍԺ-ն ամռանը ցանկացել էր ձեռք բերել Սուարեսին

ՊՍԺ-ն ամռանը փորձել է ձեռք բերել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, ով անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա», տեղեկացնում է Football Italia-ն: Փարիզյան ակումբը «Լիվերպուլին» առաջարկ էր արել 2014թ աշխարհի առաջնության միջադեպից հետո: Սուարեսը կծել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը եւ որակազրկվել:

Ֆրանսիական ակումբը Սուարեսի փոխարեն առաջարկել է Էդինսոն Կավանիի տրանսֆերային իրավունքը եւ հավելյալ գումար: Հարձակվողին ՊՍԺ-ն առաջարկել էր տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում