15:59  ,  21 հոկտեմբերի, 2014

Արոնյանը մտադիր է մասնակցել Բաքվում կայանալիք Աշխարհի Գավաթին

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մտադիր է մասնակցել 2015-ի Աշխարհի Գավաթին, որը կայանալու է Բաքվում: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ժամանել էր Երեւան եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած պաշտոնական ընդունելության ժամանակ այդ լուրը հաստատել է Արոնյանը:

«Կարեւոր  իրադարձություն Երեւան կատարած այցի ընթացքում: Լեւոն Արոնյանը կմասնակցի Բաքվում կայանալիք 2015-ի Աշխարհի Գավաթին: Նա այդ մասին հայտնել է նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած ընթրիքի ժամանակ»,- թվիթերյան էջում գրել է Իլյումժինովի օգնական Բերիկ Բելգաբաեւը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս