15:41  ,  21 հոկտեմբերի, 2014

Բեյլը, Ռամոսը եւ Կոենտրաուն չեն մեկնել Լիվերպուլ

Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը  մեկնել է Լիվերպուլ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղին, տեղեկացնում է Marca-ն:

Մադրիդյան ակումբի հետ չեն մեկնել Գարեթ Բեյլը, Ֆաբիու Կոենտրաուն եւ Սերխիո Ռամոսը, ովքեր ունեն վնասվածքներ: Այդ ֆուտբոլիստները կշարունակեն մարզումները Մադրիդում՝ նախապատրաստվելով Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղին:

«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին եւ կսկսվի 22:45-ին:

Անգլիա են մեկնել «Ռեալի» 20 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ՝ Կասիլյաս, Նավաս, Պաչեկո:

Պաշտպաններ՝  Վարան, Պեպե, Մարսելո, Արբելոա, Կարվախալ, Նաչո:

Կիսապաշտպաններ՝ Խեդիրա, Կրոս, Մոդրիչ, Խ. Ռոդրիգես, Իլյարամենդի, Իսկո, Մեդրան, Լյորենտե:

Հարձակվողներ՝ Ռոնալդու, Բենզեմա, Չիչարիտո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում