14:56  ,  21 հոկտեմբերի, 2014

Դի Մարիան կարող է բաց թողնել «Չելսիի» հետ խաղը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան վնասել է ազդրը եւ հարցականի տակ է նրա մասնակցությունը Լոնդոնի «Չելսիի» հետ հոկտեմբերի 26-ին կայանալիք խաղում, հայտնում է Goal.com-ը:

26-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 76-րդ րոպեին Անգլիայի առաջնության 8-րդ տուրի «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում: «Մանչեսթեր Յունայթեդը» Դի Մարիային կրկին կհետազոտի մարզաբազայում, որից հետո վերջնականապես հայտնի կդառնա վնասվածքի լրջության աստիճանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս